Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն G-20 հավաքին մասնակցելու նպատակով Ավստրալիա կատարած այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ տեղեկացնում է թուրքական «Հուրիեթը»:
Հանդիպմանը գլխավորապես քննարկվել են վերջին զարգացումները Սիրիայում և Իրաքում: Օբամայից բացի, Թուրքիայի վարչապետը կարճատև հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ճապոնիայի վարչապետի, Ինդոնեզիայի և Հարավային Կորեայի առաջնորդների հետ: